ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Կանաչ լոբին 28 տոկոսով կանխարգելում է քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը». սննդաբան
20:05, 30.06.2016 | mamul.am
11416 | 0
Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի փոխանցմամբ`կանաչ լոբու կալորեականությունը շատ ցածր է՝ մոտ 25 Կկալ, իսկ օգուտներն անասելի շատ են:
«Այն հարուստ է բջջանյութով, սպիտակուցով, ածխաջրերով, կալիումով, կալցիումով, մագնիումով, երկաթով, ֆոլաթթվով, վիտամիններ A, C, E-ով:
Լոբու մեջ շատ են նաև B խմբի վիտամինները: Կանաչ լոբին ունի միզամուղ հատկություն, մաքրում է երիկամները, միզուղիները, շատ լավ է հոդացավերի ժամանակ, քանի որ կարգավորում է օրգանիզմից աղերի դուրս գալը»:
Սննդաբանի խոսքով` շատ օգտակար հատկություններով օժտված այս մթերքը օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ սրտանոթային համակարգի, մարսողական համակարգի, ավելորդ քաշի, շաքարային դիաբետի հետ կապված:
«Կանաչ լոբին իր մի փունջ օգտակար հատկություններով և մեծ քանակի հակաօքսիդանտների օգնությամբ մոտ 28 տոկոսով կանխարգելում է քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը: Այն օգտակար է մաշկին, մազերին և 40-ն անց կանանց խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել՝ մշտապես թարմ ու երիտասարդ տեսք ունենալու և առողջ լինելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր