ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին
19:15, 29.06.2016 | mamul.am
3182 | 1
Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա`IWF-ն, ավելի վաղ զրկել էր Ադրբեջանի հավաքականին Հյուսթոնում կայացած 2015-ի աշխարհի առաջնությանը վաստակած միավորներից, ինչի արդյունքում տղամարդկանց հավաքականը 16-րդ հորիզոնականից նահանջել է 31-րդ տեղը։ Օլիմպիական վարկանիշ ստանում են լավագույն 24 երկրների ներկայացուցիչները։ Կանանց պայքարում Ռիո մեկնելու են լավագույն 21 երկրների մարզուհիները։ Ադրբեջանի կանանց հավաքականն այդ ցանկում 26-րդն է։ Ադրբեջացիները զրկված են նաև սպիտակ քարտով մասնակցելու իրավունքից, քանի որ, IWF-ի որոշմանը համաձայն, այն երկրները, որոնց 3 կամ ավելի մարզիկների դոպինգ-փորձանմուշները դրական արդյունք են տվել, չեն մասնակցելու օլիմպիական խաղերին։ Այսպիսով, 1996 թվականից ի վեր առաջին անգամ ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի օլիմպիական խաղերին։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր