ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Որքան ավելի շատ է տևում այս կոնֆլիկտը, այնքան ավելի շատ է մեծանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը». Շտայնմայեր
22:05, 29.06.2016 | mamul.am
2968 | 2
«Որքան ավելի շատ է տևում այս կոնֆլիկտը, այնքան ավելի շատ է մեծանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը: ԵԱՀԿ-ն ջանքեր պետք է գործադրի այս կոնֆլիկտի համար տևական լուծում գտնելու համար»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմին, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նրա դիտարկմամբ՝ և՛ ԵԱՀԿ-ի ջանքերը, և՛ Սարգսյան-Ալիև հանդիպումը, և՛ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը հանդարտեցրել են հակամարտությունը: «Պետք է փորձենք ավելի նյութական դարձնել բանակցային գործընթացը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի ջանքերը, Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, երկու կողմերի փոխզիջման գնալու պատրաստակամությունը»,- նշել է նա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր