ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Դադարեցվել է «Պրոմեզ» դեղի շրջանառությունը Հայաստանում
14:50, 30.06.2016 | mamul.am
4087 | 0

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Հնդկաստանի «Պրոտեխ Բիոսիստեմս Պվտ. ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3×10/)» դեղի PMZ-1602 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «լուծելիություն I փուլ» կետով: Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 29-ի թիվ 1997-Ա հրամանով դադարեցվել է «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3×10/)» դեղի PMZ-1602 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:

Առողջապահության նախարարություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր