ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն
23:15, 03.07.2016 | mamul.am
5031 | 0
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությանն իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցող Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ տոնեց։ Մեր տղաները սենսացիա կերտեցին՝ հռչակվելով Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն։
Րոպեներ առաջ կայացած եզրափակիչ խաղում մեր հավաքականը 79։71 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն Անդորայի ընտրանուն՝ առաջին իսկ փորձից հռչակվելով Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն։ Մեր տղաները հիանալի սկսեցին։ Առաջին քառորդը Հայաստանը հաղթեց 25։12 հաշվով։ Գերլարված պայքարում ընթացող խաղում մեր տղաները տանուլ տվեցին երկրորդ քառորդը՝ 18։21 հաշվով, պահպանելով, սակայն, ընդհանուր հաշվի առավելությունը։ Երրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները հաղթեցին 21։17 հաշվով, իսկ չորրորդ քառորդում պարտվեցին 15։21 հաշվով։ Դա, սակայն, արդեն նշանակություն չուներ, քանզի մեր տղաները ընդհանուր հաշվով հաղթեցին 79։71 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Անդրե Սփայթ-Մկրտչյանը՝ վաստակած 27 միավորով։ Մրցաշարում տոնած փառահեղ հաղթանակները մեր հավաքականին հնարավորություն տվեցին մասնակցել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր