Թուրքիայում հուլիսի 15–ի երեկոյան տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները մասնավոր դպրոցներ ու ԿԳ նախարարությանը կից կրթական կառույցներ փակելու որոշում են կայացրել։ Արդեն հայտնի է, որ Թուրքիայի կրթության նախարարությունը հետաքննություն է սկսել 524 մասնավոր դպրոցի ու 102 կրթական այլ կառույցների դեմ՝ «սահմանադրական կարգի դեմ հանցանքներ» իրականացնելու մեղադրանքով։ |