ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Կես ժամ առաջ Սեֆիլյանն ասաց, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից». Վիտալի Բալասանյան
18:35, 23.07.2016 | mamul.am
10802 | 7

«Հասել ենք կարևոր կետի. խաղաղ ա, հանդարտ: Սա հաջողություն էր: Համոզված եմ` թե իշխանությունները, թե տղաները կպահպանեն անդորրն ու քաղաքակիրթ լուծումներ կտան հարցերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կողմերի միջև միջնորդ հանդիսացող Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Հարցին` Սերժ Սարգսյանն է խնդրել լինել միջնորդ, նշեց. «Ինձ որևիցէ մեկը չի խնդրել. դա իմ պարտականությունն էր. մենք «Սասնա ծռերի» հետ միասին մարտի դաշտում ճանապարհ ենք անցել»: Այնուհետ նա հետևյալ հայտարարությունն արեց. «Եվ Սեֆիլյանը, և տղաների մեծամասնությունը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից, կան տղաներ, որ պնդում են հակառակը: Կես ժամ առաջ Սեֆիլյանն ինձ ասաց`ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից: Նրանք պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակում, ձերբակալվածների ազատում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր