ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ոստիկանության մեկնաբանությունը «Սասնա ծռեր»-ի հայտնաբերած մարմնավաճառների ցուցակի մասին. «ՀԺ»
08:35, 27.07.2016 | mamul.am
8154 | 2

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամները ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնցում գրանցված են 146 ենթադրյալ գործակալ և 35 մարմնավաճառությամբ զբաղվող:
Այս մասին նշվում էր Հիմնադիր խորհրդարանի կողմից այսօր տարածված հայտարարությունում: Նույն հայտարարության շրջանակներում ՀԽ անդամներն այդ տվյալների համադրությամբ կասկածներ էին հայտնում, որ այդ տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները զբաղվել են կավատությամբ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ ցուցակների մասին է խոսքը:
«ՊՊԾ-ի լիազորություններից մեկը հենց մարմնավաճառության կանխարգելումն է, և շատ բնական է ու նորմալ, որ նման անձանց հաշվառում է վարվել և ցանկ է հայտնաբերվել: Այնտեղ որեւէ տարօրինակ կամ զարմանալի բան չկա»,- ի պատասխան մեր հարցին ասաց Ահարոնյանը՝ հավելելով, որ իրենք իրենց լրատվական թողարկումներում մարմնավաճառության թեմային անդրադառնալիս մշտապես հղում են անում պարեկապահակային ծառայությանը, որովհետև այդ ծառայությունն է իրականացնում կանխարգելիչ աշխատանքները:
Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր