WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ նախագահի ընտրությունները որակել է իբրև քվերակություն խոլերայի և գոնորեայի միջև: Այդ մասին հայտնել է РИА «Новости»-ն հղում անելով Democracy Now ալիքին: «Դուք ինձ կհարցնեք, թե որն եմ ես նախընտրում՝ խոլերան, թե գոնորեան: Անձամբ ինձ համար երկուսն էլ անընդունելի են: Ես կարծում եմ, դուք բոլորդ էլ հասկանում եք՝ ինչպես է գործում քաղաքականությունը: Ով էլ որ դառնա իշխանություն, հեշտորեն ձուլվելու է բյուրոկրատիային»,- ասել է Ասանժը: |