ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Մոնթե Մելքոնյանի ընտանիքի բաց նամակը Սերժ Սարգսյանին՝ Ալեք Ենիգոմշյանին ազատ արձակելու պահանջով
06:59, 29.07.2016 | mamul.am
50217 | 2

«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան

Խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել։

Նա իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է Ձեր նախկին զինակից ընկեր, Ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանի ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։

Չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն՝ Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։

Պարոն Եինգոմշյանը յուրահատուկ հայրենասեր մարդ է, բարեխիղճ է և ընդգրկված է երկրի բարելաման համար ուղղված քաղաքացիական բանավեճերում, օրինական, խաղաղ աշխատանքներում։

Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից։

Հարգանքներով՝

Մաիլե Մելքոնյան
Մարկար Մելքոնյան
Մարսիա Մելքոնյան»
Սեդա Գպրանյան-Մելքոնյան
Սյուզի Մահսերեջյան-Մելքոնյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր