ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
ՊՊԾ գնդի գրավումը խառնել է բոլոր քաղաքական ուժերի պայմանավորվածությունները. «Իրատես»
09:05, 29.07.2016 | mamul.am
4268 | 0

«Իրատես» թերթը գրում է. «Աշնանը նախատեսված են ՏԻՄ ընտրություններ բազմաթիվ համայնքներում և մի շարք քաղաքներում։ Գյումրիի հարցում, ի վերջո, ՀՀԿ-ն կողմնորոշվեց, բայց մյուսները դեռ սպասում են իրենց հերթին։ Նրանց հարցում ՀՀԿ-ն դեռևս հստակ որոշումներ չունի։ Զինված խմբի հարձակումը ժամանակավորապես կասեցրել է բոլոր գործընթացները և հանդիպումները։

Մեր տեղեկություններով, մի շարք համայնքների, հատկապես քաղաքների թեկնածուներ ներքին անհանգստություն ունեն, որ քիչ ժամանակ է մնացել, իսկ ՀՀԿ-ի հավանությանը դեռ չեն արժանացել։ Սրան զուգահեռ, Խորենացու փողոցում կատարվածը ժողովրդին բավականին ըմբոստ է դարձրել, ինչի պատճառով ՀՀԿ-ական գործող համայնքապետերն ու քաղաքապետերը մտավախություն ունեն, որ, իշխանության մաս լինելով, շատ դժվար կլինի հանրության վստահությանն արժանանալ ու կրկին ցանկալի աթոռը զբաղեցնել կամ այն հանձնել իրենց նախընտրած թեկնածուին։

Սա հատկապես վերաբերում է քաղաքներին, իսկ փոքր համայնքներում ընտրությունները միշտ էլ անցկացվում են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր