ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Ուրեմն Սերժիկ Սարգսյանն իր բովանդակ խելքով, իր քննչականով, իր մետուրայով չկարողացավ մի գործ սարքել, հազիվ 2 օր կարողացավ պահել». Լևոն Բարսեղյան
16:00, 29.07.2016 | mamul.am
6696 | 2
Րոպեներ առաջ Շենգավիթի Քննչական բաժնից ազատ է արձակվել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների միության խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն, ում բերման էին ենթարկել հուլիսի 26-ի երեկոյան` Խորենացի փողոցից:
Ազատության մեջ լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ նա ասաց.
«Հա, հա, զինված եմ ես, սարսափելի զինված: 1200 դրամ, երկարությունը 18.8 սմ, շեղբի երկարությունը` 8.5 սմ: Բոլորն արդեն կարող են ունենալ այս դանակից, վկայական ունենք, ասվում է, որ սա սառը զենք չէ: Ուրեմն Սերժիկ Սարգսյանն իր բովանդակ խելքով, իր քննչականով, իր մետուրայով չկարողացավ մի գործ սարքել, հազիվ 2 օր կարողացավ պահել: Մնացածն ասուլիսի ժամանակ` ժամը 16:30-ին»:
Լևոն Բարսեղյանը նշեց, որ իր հանդեպ խոշտանգում քննչականի և ՁՊՎ-ի մասով չի եղել, իսկ «մենթովկի մասով եղել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք և անմարդկային վերաբերմունք»:
«Ինձ առանց որևէ հիմքի պահել են 16 ժամ շարունակ: Շենգավիթի մենթովկում թույլ չեն տվել օգտվել զուգարանից»,- ասել է Բարսեղյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր