ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Դերասանի համար հանդիսատեսի սիրուց թանկ ու ներշնչող վարձատրություն չկա». Ժենյա Ավետիսյանը դարձավ 75 տարեկան
16:05, 03.08.2016 | mamul.am
8760 | 1
Այսօր ՀՀ ժողովրդական դերասանուհի, ասմունքող Ժենյա Ավետիսյանը դարձավ 75 տարեկան:
«Դերասանի համար հանդիսատեսի սիրուց թանկ ու ներշնչող վարձատրություն չկա»,- անկեղծացել է դերասանուհին:
ՀՀ Ժողովրդական արտիստուհին ոգևորված է, որ այսօրվա երիտասարդները թարմություն են մտցնում թատերական աշխարհ. տաղանդավոր են, աշխատասեր ու լավ են խաղում. «Միակ բանը, որ մի փոքր տխրեցնում է այն է, որ սոցիալական պայմաններից դրդված շատերը ներկայացումից հետո շտապում են սերիալների նկարահանումներին: «Հասկանում եմ` այնտեղ լավ են վարձատրում, բայց չեմ ուզում թատրոնի հանդեպ նվիրումը կորի»,- MAMUL.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհին:

Ժենյա Ավետիսյանը 1964-ից աշխատում է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 100 ներկայացումներում, որոնցից են` «Օթելլո», «Մայրամուտից առաջ», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», «Խաթաբալա», «Պեպո» և այլն:

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում` «Մարդն Օլիմպոսից», «Գիքոր», «Ճերմակ անուրջներ» և այլն: Մի շարք դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում:
Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների և կոչումների:
Ամուսնու` Յուրի Ամիրյանի հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր