ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Այսօր անտուն կենդանիների պաշտպանության օրն է
11:25, 17.08.2016 | mamul.am
2273 | 0
Այսօր՝ օգոստոսի 17-ին, անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Տարբեր երկրներում հասարակական կազմակերպություններն այսօր անտուն կենդանիների օրը դարձնում են տոն:
Այս օրն օրացույցում հայտնվել է կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության առաջարկով: Այսօր ևս մեկ անգամ բարձրաձայնվում է անտուն կենդանիների խնդիրների մասին, ինչպես նաև` փորձում են տարբեր միջոցներով օգնել և պաշտպանել նրանց:
Ամբողջ աշխարհում այսօր անցկացվում են համերգներ, ցուցահանդես վաճառքներ, որոնցից ստացված գումարներն ուղղվում են անտուն կենդանիների, հատկապես ՝ կատուների և շների պահպանությանը:
Օրվա առիթով ԴԻնգո թիմը կազմակերպում է շների ցուցահանդես - որդեգրման միջոցառում, որի ընթացքում կլինի նաև դրամահավաք ԴԻնգո թիմի խնամքի տակ գտնվող կենդանիների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր