ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Սկի գողացված օլիմպիական մեդալին չեն կարողանում տեր կանգնել, էլ ուր մնաց սեփական քաղաքացիներին սպանողի պատժին հետամուտ լինեն». Մ. Իսրայելյան
21:18, 23.08.2016 | mamul.am
4357 | 1
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանած Պերմյակովին ցմահ տվեցին, բայց հայտնի չէ որտեղ է էդ մարդասպանը պատիժ կրելու՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում։ Արդեն ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածվում, որ էդ վիժվածքին Ռուսաստան կտեղափոխեն։ Վստահ եմ, որ Հայաստանը պետական մակարդակով չի խոչընդոտի այդ տեղափոխմանը՝ ինչպես ժամանակին չկարողացան կանխել հայ սպային կացնահարած սաֆարովի արտահանձնումը։ Անկախ պետությունն էն չի, որ ստեղծեն պետական ինստիտուտներ, դրանք լցնեն հաստաքամակ պաշտոնյաներով ու վերջ։ Պետության գլխավոր նպատակը պտի լինի սեփական քաղաքացիների պաշտպանությունը, եթե դա չկա ցանկացած հռչակագիր ընդամենը թղթի կտոր է դառնում։
Սրանք սկի գողացված սովորական օլիմպիական մեդալին չեն կարողանում տեր կանգնել՝ էլ ուր մնաց սեփական քաղաքացիներին սպանած օտարերկրյա մարդասպանների պատժին հետամուտ լինեն։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր