ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Ժողովրդի դատաստան» չի կարող լինել, դատել կարող է միայն «դատարան» կոչվող պետական ինստիտուտը. «Առավոտ»
09:45, 24.08.2016 | mamul.am
2905 | 0

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ինձ թվում է՝ մեր կարևորագույն խնդիրներից է բոլոր տեսակի քննարկումները բերել բանական (ռացիոնալ) քաղաքական դաշտ: Այստեղ, գոնե ինձ համար, սահմանը միանգամայն հստակ է: Օրինակ՝ «Սասնա ծռերի» հետ կապված: 25 տարվա անարդյունավետ կառավարումը, համատարած կոռուպցիան, հասարակության պահանջմունքներին անհաղորդ լինելը հասարակության մոտ առաջացրել են փակուղու, անելանելիության զգացողություն: Հենց այդ պատճառով էլ այդ շերտերի ներկայացուցիչները չեն դատապարտում և նույնիսկ հակառակը՝ ողջունում են զինված ներքաղաքական պայքարը, որն, ուղղված լինելով իշխանությունների դեմ, ճիշտ նույն չափով ուղղված է պետության և դրա ինստիտուտների դեմ: Բանական, քաղաքական գնահատականը դա է:
Կրկնեմ այն, ինչ մի քանի անգամ արդեն ասել եմ` մենք չունենք «ներքին թշնամիներ», մենք ունենք քաղաքացիներ, որոնք խախտել են օրենքը պետք է կանգնեն դատարանի առջեւ, և քաղաքացիներ, որոնք օրենքը չեն խախտել ու դատարանի առջև չպիտի կանգնեն։
Թե ինչպես են աշխատում մեր դատարանները՝ մենք գիտենք։ Որպեսզի դատարանները լավ աշխատեն, բոլորս պետք է պայքարենք (խաղաղ, անզեն), բայց սկզբունքը մնում է նույնը՝ «ժողովրդի դատաստան» չի կարող լինել, դատել կարող է միայն «դատարան» կոչվող պետական ինստիտուտը»:
Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր