ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Դատարանն այնքան է շաբլոնային որոշումների վրա կենտրոնացել, որ գործի փաստերին նույնիսկ չի նայել». Դավիթ Սանասարյան
12:50, 24.08.2016 | mamul.am
2932 | 0

Այսօր` օգոստոսի 24-ին, առավոտյան ժամը 10:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Վահագն Ղումաշյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննարկումը: Ինձ տեղեկացրեցին, որ առաջին ատյանի դատարանի որոշումն աննկարագրելի խախտումներով է՝ միայն մի փաստ ասեմ, դատարանն ամբողջությամբ Copy-paste է արել այլ անձանց վերաբերյալ կայացված որոշումը և նույնիսկ չի ուղղել Վահագն Ղումաշյանի անունը: Մինչդեռ ապացույցներ կան, որ Վահագն Ղումաշյանն այդ օրը Սարի թաղում նույնիսկ չի եղել: Այսինքն՝ դատարանն այնքան է շաբլոնային որոշումների վրա կենտրոնացել, որ գործի փաստերին և տվյալ գործով անձի առնչության հանգամանքներին նույնիսկ չի նայել, միանգամից բավարարել է քննիչի որոշումը:
Հ.Գ. Վահագին անձամբ եմ ճանաչում, հրաշալի անձնավորություն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր