ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Վարուժան Ավետիսյանի ուղերձը «Վարդաշեն» ՔԿՀ-ից
13:35, 24.08.2016 | mamul.am
6769 | 0
«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մեր երկիրը զավթած ներքին թշնամին և նրա օտար տերերը հասկանում են, որ ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռերի» սկսած ապստամբությունը նորանոր ալիքներ է ունենալու: Ուստի նրանք հետևողականորեն ձգտում են ստեղծել ապստամբության սրբազան իրավունքը կասկածի տակ առնելու և նույնիսկ դատապարտելի համարելու և մերժելու տրամադրություններ: Նրանք ձգտում են մեզ ներչնչել, թե «քարի մեջ արյուն կա» և վախեցնել, որ «եղածն էլ կկորցնեք»: Սակայն նրանց ջանքերը զուր են: «Սասնա Ծռերի» զինված ընդվզման կայծը վառել է ժողովրդի ոգու կրակը, և նա այլևս իր էպոսի մեջ է: Ժողովուրդը գիտակցում է, որ մեր պարագայում ապստամբության իրավունքը ոչ միայն այս պահին ապրողների, այլև սերունդների ազատ և արժանապատիվ կյանքի, ազգային ապագայի, պետականության և Հայրենիքի իրավունքների երաշխիք է: Նա ոչ միայն հասկանում է, որ «քարի մեջ արյուն կա» և «եղածն էլ կկորցնեք» ասողներն իրականում ուզում են քարով ջարդել մեր գլուխը և եղածն էլ խլել մեզանից, այլև արդեն սարսափահար է արել Ցռան Վերգոյին, և իր Թուր Կեծակին է բարձրացնում «Մսրա Մելիք» համակարգին մեջտեղից կիսելու համար: Կեցցե՝ ապստամբության սրբազան իրավունքը և այն էպոսային Հայքը, որ վաղն է գալու»:

Վարուժան Ավետիսյան,
«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր