ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Ողջ հանրությունը հասկանում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը». Անդրիաս Ղուկասյան
20:55, 24.08.2016 | mamul.am
2689 | 0
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը իր պաշտպան Լուսինե Սահակյանի միջոցով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել. «Մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հուլիսյան ապստամբության ժամանակ Հայաստանը քրեական ռեժիմից ազատելու պայքարի նժարին դրեցին իրենց կյանքն, առողջությունը և ազատությունը: Արժանապատիվ գոյության արժանի է այն ժողովուրդը, որը պատրաստ է զոհաբերությունների հանուն ազատության և արդարության: Հուլիսի 30-ի հանրահավաքն ունեցավ մեծ քաղաքական նշանակություն, որն ազդեց հետագա իրադարձությունների վրա: Վարչախումբը պարտվեց, սակայն ժողովուրդը չկարողացավ ամրագրել իր հաղթանակը: Զգացվեց մեր երիտասարդության նախաձեռնողականության պակասը: Ողջ հանրությունը հասկանում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Եկել է ժամանակը համախմբվելու հանուն մեր երկրի արժանապատիվ ապագայի»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր