ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Իշխանությանը կոչ եմ անում վերջ տալ «քրեական գործ» կոչվող աղվանգառնիկիչային մայմունությանը». Ստյոպա Սաֆարյան
15:45, 27.08.2016 | mamul.am
4163 | 0
Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան էջում գրառում է կատարել` հորդորելով Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը:

«Հորդորում եմ Անդրիաս Ղուկասյանին, խնդրում` դուրս արի հացադուլից: Իսկ իշխանությանն էլ կոչ եմ անում վերջ տալ «քրեական գործ» կոչվող այս աղվանգառնիկիչային մայմունությանն` ազատ արձակել Անդրիասին ու բոլոր քաղբանտարկյալներին: Սա անօրեն ու անթույլատրելի վիճակ է:
Հ.Գ. Վերջին հացադուլն է /ի նկատի ունեմ քաղաքական գործիչի կողմից/, որին արձագանքում եմ: Այլևս խոստանում եմ քաղաքական գործիչների հացադուլներին չարձագանքել: Եթե հացադուլ հայտարարի ծայրահեղ վիճակում հայտնված սովորական քաղաքացի, դա ուրիշ բան, ինչ-որ կերպ կհասկանամ: Բայց երբ քաղաքական գործիչն է հացադուլ հայտարարում` հիմնավորումով, որ «այլ ելք չկա» ու «վերջին ծայրահեղ միջոցն է», ուրեմն ինքը պետք է դուրս գա քաղաքականությունից: Որովհետև քաղաքականություն ելքեր փնտրելու մասին է, ոչ թե ելքի բացակայությունը ֆիքսելու ու անելանելի վիճակում հայտնվելու: Այլապես` ամբողջ քաղաքական պրոցեսն արդեն զավեշտի է նմանվում` հացադուլ հայտարարվի, հետո իրար նամակագրություններ ու կոչեր հացադուլից դուրս գալու ու չգալու մասին, ազգային աղաչանք-պաղատանք.... Կներեք, լուրջ չէ»:

Հիշեցնեն նաև, որ նույն հորդորով հանդես է եկել Ժիրայր Սեֆիլյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր