ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ լիակատար ոչնչացման է ենթարկելու քրդական բանակը
15:05, 31.08.2016 | mamul.am
5276 | 0

Թուրքիայի և Սիրիայի «Դեմոկրատական միության» (PYD) ջոկատների միջև զինադադարի մասին խոսք լինել չի կարող, Anadolu գործակալությանը տված հարզացրույցում հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմար Չելիքը:
Չելիքի խոսքերով` Թուրքիայի դիրքորոշումը «Դեմոկրատական միության» նկատմամբ հստակ է ու պարզ՝ PYD-ը ահաբեկչական կազմակերպություն է ու ամբողջովին ոչնչացվելու է:
Նշենք, որ նախօրեին արևմտյան ԶԼՄ-ը հաղորդել են այն մասին, որ Թուրքիան և «Դեմոկրատական միության» ջոկատները Սիրիայում համաձայնագիր են ստորագրել ժամանակավոր զինադադարի մասին: Նշվել է նաև, որ ժամանակավոր զինադադարի մանրամասները քննարկվելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև Չինաստանում սեպտեմբերի 3-ին կայանալիք G20 վեհաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն օգոստոսի 24-ի առավոտյան լայնամաշտաբ գործողություն են սկսել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում: Մեկ օրվա ընթացքում ահաբեկիչները լքել են քաղաքը, սակայն հարվածները քրդական դիրքերի ուղղությամբ շարունակվել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր