ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Պուտինն Արցախի հարցի վերաբերյալ պայման է դրել Էրդողանի առաջ». Գագիկ Համբարյան
18:25, 31.08.2016 | mamul.am
7938 | 1
Թուրքական Sözçü թերթը մանրամասներ է հրապարակել օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի և ՌԴ-ի նախագահների հանդիպման մասին... Ըստ պարբերականի` ՌԴ նախագահ Վ. Պուտինը Թուրքիայի առջև ՅՈԹ նախապայման է դրել՝ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները լիովին վերականգնելու համար... Այդ յոթ նախապայմաններից մեկը վերաբերվել է Արցախին... Ըստ Sözçü-ի` Պուտինը պահանջել է Էրդողանից լինել կառուցողական Արցախի հարցում... «Այդ հարցը կարևոր է նաև մեզ համար ևս... Մենք գիտենք, որ Ադրբեջանի պատճառով այս հարցը Թուրքիայի համար ևս մեծ նշանակություն ունի... Բայց բավական է, արդեն եղեք կառուցողական... Այդ խնդիրը պետք է լուծվի... Իսկ դուք հակառակ մեզ ավելի ենք այն սրում, փոխանակ այն լուծեք...»,- շարունակել է Պուտինը...
Մյուս վեց նախապայմանները վերաբերվել են Բաշար Ասադի ապագային, Սիրիայի քրդերին, թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակին, Թուրքիայի հակառուսական քաղաքականությանը Միջին Ասիայի երկրներում, Հյուսիսային Կովկասում և Ղրիմում...
Այսինքն, պաշտոնական Մոսկվան բավական լավ տեղեկացված է Անկարայի կողմից տարվող բացահայտ և բավական վտանգավոր հակառուսական քաղաքականության մասին, որը միտված է ոչ միայն ռուսների, այլև տարածաշրջանի քրիտոնյա երկրների՝ այդ թվում Հայաստանի դեմ...
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր