ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Էդգար Խաչատրյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
00:10, 01.09.2016 | mamul.am
2449 | 0

Ֆրանսիական Մակոն քաղաքում ընթացող ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանն այսօր ուներ 3 ըմբիշ։ 120 կգ քաշային կարգում հանդես եկով Էդգար Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Էդգարը որակավորման փուլում բելառուս ըմբիշին, 1/8 եզրափակչում, սակայն, պարտվեց Թուրքիան ներկայացնող Օսման Յիլդիրիմին, ով հասավ եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտերում Էդգարը հաղթեց մրցակիցներին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Իզմայլովի նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալը։

Մեր մյուս ներկայացուցիչները, ցավոք, մնացին առանց մեդալների։ 55 կգ քաշային Էդգար Թամազյանը 1/8 եզրափակչում հաղթեց թուրք մրցակցին, սակայն ¼ եզրափակչում պարտվեց Ղրղզստանի ներկայացուցչին՝ դուրս մնալով հետագա պայքարից: 66 կգ քաշային պատանիների Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը լավ մեկնարկեց՝ տոնելով երկու հաղթանակ, սակայն ¼ եզրափակչում պարտվեց ղազախ մրցակցին, ով հասավ եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտերից հետո Մալխասը բրոնզե մեդալի համար պայքարեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դաուդովի հետ՝ 2։3 հաշվով պարտվելով նրան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր