ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Չորաթանում առաջին անգամ դպրոց է գնացել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արման Ուդումյանի որդին
17:45, 01.09.2016 | mamul.am
3466 | 0
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց միջնակարգ դպրոցում այս տարի երկու առաջին դասարանցի է սովորում: «Պատկերացնո՞ւմ եք` ինչ հրաշք է, զույգ եղբայրներ են սովորելու, էնքան ենք ուրախացել, էնքան անհամբեր սպասում էինք այս օրվան: Ճիշտ է` լավ կլիներ, որ 20-30 հոգանոց դասարաններ ունենայինք, բայց ցավոք այդքան աշակերտ չունենք»: Չորաթան գյուղում էլ առաջին անգամ դպրոց է գնացել դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի որդին` Վահագնը:
Տավուշի մարզի հեռավոր, Բարեկամավանի միջնակարգ դպրոցը նոր ուսումնական տարում չունի առաջին դասարանցի: Այս կապակցությամբ Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սահմանագոտում չունենք աշակերտ, վաղը սահմանապահ չենք ունենա»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր