«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՉԻ» խմբագրությունը երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացել Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողների ծնողներից։ Խնդիրն այն է, որ այս տարի տարօրինակ զուգադիպությամբ տարբեր բուհերի ադմինիստրացիաներ միեւնույն հրահանգն են տվել ուսանողներին՝ ուսման վարձավճարի վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։
Սովորաբար ուսման վարձը վճարելու վերջնաժամկետը սահմանվում սեպտեմբերի 15-18-ը, սակայն այս տարի ուսանողներին պարտավորեցրել են վճարումներն անել հենց սեպտեմբերի 1-ին։ Այն ուսանողները, որոնք չեն վճարել երեկ, այսօրվանից արդեն չեն կարողանա մասնակցել դասապրոցեսին։ Խմբագրության ահազանգերը սկսվեցին աշխատանքային օրվա վերջում և մենք հնարավորություն չունեցանք կոնկրետ բուհերի ադմինստրացիաներից պարզելու ստեղծված իրավիճակը»:
Մանրամասները` թերթի համարում: