ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+30 °C
Մել Գիբսոնը մտադիր է «Քրիստոսի հարությունը» թեմայով ֆիլմ նկարահանել
20:25, 02.09.2016 | mamul.am
29580 | 0

Դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն ավետարանիչ Գրեգ Լորի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ զբաղվելու է Հիսուս Քրիստոսի հարության մասին ֆիլմի նկարահանումներով: Նրա խոսքերով` նախագիծը շատ կարևոր է իր համար, սակայն այն չի կարելի համարել 2004-ին նկարահանված «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակություն:
Ֆիլմի սցենարի վրա արդեն աշխատում է Ռենդալ Ուոլլեսը` «Խիզախ սիրտը» ֆիլմի սցենարի հեղինակն, ով իր աշխատանքի համար արժանացել է «Օսկար»-ի:
«Այս ֆիլմը բոլորովին էլ «Քրիստոսի չարչարանքները-2» չէ, այն կոչվելու է «Հարություն»: Մեր առջև մի ծայրահեղ լուրջ թեմա է, որը նախ և առաջ պետք է հետազոտել, այլ ոչ թե էկրան փոխադրել: Պետք է ջանքեր թափել ճիշտ վերընթեռնելու և խորքային իմաստը հասկանալու համար: Ուոլլեսը հիմա հենց դրանով էլ զբաղված է»,- ասել է Գիբսոնը:
Հիշեցնենք, որ 2004-ին էկրան բարձրացած «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը վարձույթի շնորհիվ բերել է 611 միլիոն դոլարի եկամուտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր