ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Արկտիկան ռեկորդային ծավալով սառույց է կորցրել
20:30, 24.09.2016 | mamul.am
8643 | 0
Գիտնականների խումբն Արկտիկայում սառցաշերտի կորստի տեմպի ռեկորդ է գրանցել։ Նախորդ տարի արկտիկական սառցադաշտերի ընդհանուր մակերեսը կրճատվել է՝ հասնելով 4.5 մլն քառակուսի կմ-ի, գրում է lenta-ն: 1979-ին ուսումնասիրությունների ժամանակ Արկտիկայում սառցադաշտերի միջին մակերեսը կազմել է 7.5 մլն քառակուսի կմ։ Վերջին 30 տարիների ընթացքում Արկտիկայի սառցածածկույթը կրճատվել է 25%-ով: Եթե հալոցքի ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա, ըստ գիտնականների, 21-րդ դարի վերջում արկտիկական սառցածածկույթը բոլորովին կվերանա ամռան ամիսներին: Տեղի ունեցողը գլոբալ տաքացման հետևանք է։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր