«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Ալեքսան Հարությունյանի նշանակումը նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` հիմք է տալիս մտածելու, որ նոր կառավարությունը վարագույր է նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար: Հայտնվելով աննախադեպ ճգնաժամի մեջ` հայկական քրեական օլիգարխիան ուղիներ է փնտրում կուտակած անօրինական հարստությունը փրկելու նպատակով: Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու և ժողովրդի կյանքը բարելավելու համար պայքարող գործիչներն արդեն այսօր պետք է պատրաստ լինեն համախմբելու ուժերը, որպեսզի արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում թույլ չտան մեր երկիրը տապալող ուժերի վերարտադրությունը»: |