ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԱՄՆ պետդեպարտամենտը թույլատրել է դիվանագետների ընտանիքներին վերադառնալ Թուրքիա
17:45, 24.09.2016 | mamul.am
3870 | 0
ԱՄՆ պետդեպարտամենտը թույլատրել է ամերիկյան դիվանագետների ընտանիքներին վերադառնալ Թուրքիա, բայց զգուշացրել է, որ երկրում մնալու անվտանգության վտանգը դեռ պահպանվում է: Ավելի վաղ ԱՄՆ-ի դիվանագետների ընտանիքների համար Թուրքիայում մնալու արգելք էր մտցվել, որը սահմանվել էր հուլիսին կայացած պետական հեղաշրջման փորձից հետո: «Պետդեպարտամենտը շարունակում է զգուշացնել ԱՄՆ քաղաքացիներին ահաբեկչական խմբավորումների կողմից վտանգի ուժգնացման մասին Թուրքիայի ամբողջ տարածքում: Ամերիկացիները պետք է խուսափեն երկրի հարավ-արևելք գնալուց և նրա մյուս տարածքով ճանապարհորդելու ռիսկի չդիմեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր