ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Այսօր կկայանա ՄԱԿ-ի ԱԽ Սիրիայի հարցով արտակարգ նիստը
10:45, 25.09.2016 | mamul.am
3844 | 0

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակի հարցով կկայանա այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքի ժամանակով 11.00-ին (Երևանի ժամանակով` 19:00-ին)։ ՄԱԿ-ի ԱԽ աշխատանքի ծրագիրը տարածել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայանալու է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Ավելի վաղ «Ֆրանս Փրես»-ը հայտնել էր, որ հանդիպումը տեղի է ունենալու Սիրիայի Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետ կապված։

Ավելի վաղ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել էր ահաբեկիչների կողմից գրավված արևելյան Հալեպում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Հրամանատարությունը կոչ էր արել բոլոր խաղաղ բնակիչներին չմոտենալ գրոհայինների կուտակումների վայրերին և նրանց հրամանատարական կետերին։ Սիրիայի զինվորականները նաև հայտարարել էին, որ Սիրիայի օդուժը չի հարվածել ոչ մի քաղաքացիական թիրախի կամ ենթակառուցվածքնբերի, Սիրայի բանակը հարվածում է միայն ռազմական թիրախների և ահաբեկիչների կուտակումների վայրերին՝ նախապես հետախուզական հետազոտությունից հետո։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը նախօրեին մեկնաբանել էր Հալեպում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Սիրիայի բանակի կողմից արելևյան Հալեպը գրավելու մասին հայտարարելուց հետո անընդհատ տեղեկություններ են ստացվել, որ ավիահարվածների ժամանակ օգտագործվում է հակաբունկերային ռումբեր։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել և հստակ ազդակ հաղորդել, որ չեն հանդուրժելու խաղաղ բնակիչների դեմ մահաբեր հզոր զենքերի կիրառումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր