ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Ինչ են հուշում Անտարկտիդայում հայտնաբերված բուրգերը
14:35, 25.09.2016 | mamul.am
13749 | 0

Ամերիկացի և եվրոպացի գիտնականների կարծիքով` Անտարկտիդայի դարավոր սառույցների տակ գտնվում են տարօրինակ կառույցներ, որոնք նման են բուրգերի: Նրանք վստահ են` դրանք չէին կարող կերտված լինել բնության կողմից:

Նրանք ուսումնասիրել են լայնազանգված սառցադաշտ, որտեղ գտել են 3 հնագույն բուրգեր, որոնցից 2-ն ափից 16 կմ հեռավորության վրա են, իսկ մյուսն` ափամերձ գոտում:

Նրանք ենթադրել են, որ վաղնջական ժամանակներում հարավային մայրցամաքի տեղում խիտ բուսականություն է տիրել, իսկ բուրգերը վկայում են, որ այստեղ նաև հնագույն քաղաքակրթություն է ծաղկում ապրել:

Որպես այս թեորիայի ապացույց` առաջիկայում նոր գիտարշավ կիրականացվի դեպի սառցե մայրցամաքի բուրգեր` առավել մանրամասն ուսումնասիրություններ անցակացնելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր