ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Միջազգային փառատոն և տոնական համերգ. Գյումրին այսօր տոնում է իր օրը
15:40, 25.09.2016 | mamul.am
4560 | 0

Սեպտեմբերի 25-ին Գյումրու օրվա հետ կապված տոնական միջոցառումների շրջանակում այսօր «Սև ամրոց» համալիրում 17:00-ին կանցկացվի «Գյումրի ռոք-ֆեստ 2016» միջազգային փառատոնը՝ նվիրված Անկախության 25-ամյակին և «Գյումրու օր» տոնակատարությանը։

Բացի այդ քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում երեկոյան նախատեսվում է տոնական համերգ և տոնական հրավառություն, մուտքն ազատ է։

Մի շարք այլ միջոցառումներ էլ նախատեսված են Գյումրու զբոսայգիներում, պուրակներում և այլ հրապարակներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր