ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ա´յ, եթե էդքան խելք ունենանք և հասկանանք, որ հայկական բանակից բացի ուրիշ դաշնակից չունենք, խոսակցությունները կդառնան ավելորդ». Վովա Վարդանով
14:30, 26.09.2016 | mamul.am
12468 | 1

«Մենք այսօր պետք է վստահենք միայն ու միայն մեր բանակին, մյուսներին` վերապահորեն: Եթե հիշում եք` ռուսական կայսրերից մեկը մի խելացի միտք է արտահայտել: Նա ասել է, որ Ռուսաստանը ունի երկու դաշնակից` ռուսական բանակը և ռուսական նավատորմը: Ա´յ, եթե էդքան խելք ունենանք և հասկանանք, որ հայկական բանակից բացի ուրիշ դաշնակից չունենք, այս խոսակցությունները կդառնան ավելորդ: Կարևորը մեր միասնական լինելն է. մենք` ազգ-բանակ, եթե մի մարմին լինենք, հավատացե´ք, ավելի լուրջ մարդիկ ավելի լուրջ հաշվի կնստեն մեզ հետ»,- անդրադառնալով Անկախության տոնակատարությանը ցուցադրված զենքերին առնչվող խոսակցություններին` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց հետախույզ Վովա Վարդանովը: Նրա խոսքով, «եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ ռուսն այդ օրն իր հերթական «կոմերցիոն» սրիկայությունն է արել` հետապնդելով այլ նպատակներ, դա ևս մեր օգտին է, քանի որ, նա, այսպես թե այնպես, կատարեց իր խոստումը և այսօր, անկախ ամեն ինչից, մենք ունենք նման զենքեր և ցանկացած պահի կարող ենք պաշտպանվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր