ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Գյուղում կան մարդիկ, ովքեր «աբիժնիկ են» ու երեխաներին հրահրում են». Վարդենիսի գյուղապետ
15:45, 27.09.2016 | mamul.am
4276 | 0

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի աշակերտներն այսօր դասադուլ են հայտարարել: Պատճառը` Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի անբարեկարգ վիճակն է: «Դպրոցն անբարեկարգ վիճակում է գտնվում, շենքը վթարային է: Հիմա էլ եղանակները ցրտել են, երեխաներն ասում են, որ մրսում են, դրա համար էլ դասի չեն գնում»,- ասաց գյուղացիներից Սերինե Մելքոնյանը:
Վարդենիսի գյուղապետ Կամո Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ գյուղում նոր դպրոց է կառուցվում. «10 օրից նոր դպրոցը պատրաստ կլինի, ուղղակի կառուցման աշխատանքները ձգձգվեցին, քանի որ նախագծային փոփոխություններ տեղի ունեցան: Այնպես որ, շուտով նոր դպրոց կունենանք: Գյուղում կան մարդիկ, ովքեր «աբիժնիկ են» և երեխաներին հրահրում են: էրեխեքն էլ չեն հասկանում ու դասադուլ են անելու այնքան ժամանակ, մինչև նոր դպրոցը կառուցեն: Բայց կարող ենք ընդամենը 10 օր յոլա գնալ, բայց դե երեխաներ են, չեն հասկանում»,- ասաց գյուղապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր