Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատական նիստի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով դատարանին արդարությամբ առաջնորդվել և կախում չունենալ իշխանություններից: «Իշխանությունների պահանջով եք առաջնորդվում, չլոցիի նման շարունակվելու է այս գործընթացը: Բողոք ենք ներկայացրել, որ առաջիկայում Եվրոպական դատարանին ասենք, որ սպառել ենք ներպետական բոլոր ատյանները, սա նաև ինձ համար հնարավորություն է տեսնել իմ ընտանիքի անդամներին, որովհետև այսօր ես այնքան վտանգավոր եմ դարձել, որ անգամ թույլ չեք տալիս տեսակցել ընտանիքիս անդամներին: Այստեղ է ԱՄՆ-ից ժամանած մայրս, եղբայրս, աղջիկներս, կինս, որոնք ինձ տեսնելու համար են եկել: Դատարանը պետք է կարողանա արդարություն քարոզել, ունենա նրանից, ինչ ունի ցուլը երկու հատ, բայց եզը չունի ոչ մի հատ: Ես կուզենայի, որ մեր դատարանն ունենար այն, ինչ ունի ցուլը և լինի արդարության կողմնակից»: |