ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Եվրոպայում Lada Vesta-ն շրջանցել է BMW X3-ին. Focus 2 move-ի վարկանիշային աղյուսակը
01:05, 28.09.2016 | mamul.am
8298 | 0

Եվրոպայում անվանել են ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում վաճառքի արդյունքներով ամենհանրահայտ ավտոմեքենաները: Համապատասխան վարկանիշը կազմել է Focus 2 move պարբերականը: Առաջին տեղը աղյուսակում զբաղեցրել է Volkswagen Golf-ը: Տարվա սկզբից Եվրոպայում իրացվել է 398 000 այդպիսի մեքենա: Այդ թիվը 5,7%-ով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:
Երկրորդ տեղում Volkswagen Polo-ն է: Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում եվրոպացիները ձեռք են բերել գերմանական ապրանքանիշի 261 847 ավտոմեքենա, ինչը 5,3%-ով ավել է անցյալ տարվա ցուցանիշից: Առաջին եռյակը եզրափակում է Renault Clio-ն: Հունվարից օգոստոս Եվրոպայում վաճառել են 252 645 այդպիսի մեքենա (+0,8%):
Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են Ford Fiesta-ն և Opel Corsa-ն (համապատասխանաբար 203 759 և 188 388 մեքենա), որոնց հետևում են Peugeot 208 (180 869), Nissan Qashqai (177 925), Skoda Octavia (177 297), Opel Astra (162 933) և Ford Focus (161 145):
Ռուսական մոդելներից վարկանիշային աղյուսակում է հայտնվել Lada Vesta սեդանը: Ավտոմեքենան զբաղեցրել է 99-րդ տեղը: Տարվա սկզբից եվրոպացիները ձեռք են բերել ԱվտոՎԱԶ-ի նորույթի 33 154 մեքենա: Այսպիսով Lada Vesta-ն շրջանցել է հանրահայտությամբ BMW X3-ին, որն իր 33 101 վաճառված մեքենաներով զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր