ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Եթե Սերժ Սարգսյանն Էդվարդ Նալբանդյանին կրկին արտգործնախարար նշանակի, ուրեմն Ռուսաստանն է հրահանգել». Ոսկան Սարգսյան
17:35, 01.10.2016 | mamul.am
3272 | 0
Նախարարների պաշտոնների ամենահամեղ պատառները վերջում են մնացել, կենացները գնալով քաղցրանում են: Սերժ Սարգսյանն, որպես փորձառու շախմատիստ, վճռական քայլն անելուց առաջ դադար է տալիս: Սեյրան Օհանյանը և Էդվարդ Նալբանդյանն իրենց գործում ձախողվել են: Որքան էլ իշխանական քարոզիչներն ապրիլյան պատերազմը մեզ համար հաղթանակ համարեն, սակայն այն նույնիսկ ոչ-ոքի չէր: 80-ական թվականների «կառուցողական զենքերը», բանակում տիրող կոռուպցիան, գեներալների բիզնեսները, Սեյրան Օհանյանի գունագեղ ֆոտոսեսիաները բավարար են, որ նա չնշանակվի հույժ կարևոր պաշտոնին: Մեր արտաքին քաղաքականությունը գնահատելու հարկ չկա. չի կարելի գնահատել այն, ինչ գոյություն չունի: Եթե Ս. Սարգսյանը Էդվարդ Նալբանդյանին կրկին արտգործնախարար նշանակի, ուրեմն Ռուսաստանն է հրահանգել, Նալբանդյանին համարելով «իր մարդը»: Կամ էլ ԱՄՆ հաջորդ նախագահ Հիլարի Քլինթոնի համար է վերանշանակվելու, որ նա հանդիպման ժամանակ, բարի սովորույթով, Էդիկի թշերը քաշքշի:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր