«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերեմի Մաթյոն որոշել է ավարտել միջազգային կարիերան։ Ֆրանսիական մամուլը գրում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը խնդրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին չհրավիրել իրեն ազգային հավաքական։ «Աշխարհի 2018 թվականի առաջնությանը ես կլինեմ 35 տարեկան։ Շատ բարդ է նման տարիքում հանդես գալ ազգային հավաքականում։ Ցավոք, ողջ կարիերայիս ընթացքում չկարողացա հաջողության հասնել ազգային հավաքականի հետ»,- նշել է Մաթյոն։ Հիշեցնենք, որ ֆրանսիացին ազգային հավաքակի կազմում հանդես է եկել 2011 թվականից։ Նա թիմի կազմում 5 հանդիպում է անցկացրել։ |