ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Apple-ին տուգանել են 300 մլն դոլարով հեղինակային իրավունքները խախտելու համար
15:50, 01.10.2016 | mamul.am
4461 | 0
Տեքսասի դաշնային դատարանը 300 մլն դոլարով տուգանել է Apple ընկերությանը VirnetX ընկերության հեղինակային իրավունքները խախտելու պատճառով, հաղորդում է Bloomberg-ը: Apple-ը խախտել է VirnetX-ի երկու պատենտերի հեղինակային իրավունքները: Դրանցից մեկը կապված է FaceTime տեսազանգի համար նախատեսված հավելվածի հետ, իսկ մյուսը՝ VoD ծրագրի, որը թույլ է տալիս վիդեոկոնտենտ ստանալ սերվերի ցանցով: VirnetX-ը հիմնադրվել է SAIC Inc.-ի նախկին աշխատակիցների կողմից, որը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պատվերով զբաղվել է VPN-տեխնոլոգիաների ստեղծմամբ և մշակմամբ: Ընկերությունը բազմակի անգամ հայց է ներկայացրել Apple-ի դեմ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր