ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ
21:05, 01.10.2016 | mamul.am
9479 | 0

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։


Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, «Գուգարք» ճամբարի փոխտնօրեն Գևորգ Խանամիրյանը։
«Անհրաժեշտ է երեխաներին և երիտասարդներին ծանոթացնել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված տեխնոլոգիաներին, դրանց կիրառման կարևորությանը և օգտավետությանը: Բնության հանդեպ հոգատարություն սերմանելուց բացի, դա կհուշի նրանց, որ ցանկացած ոլորտում խնդիրների լուծման համար պետք է առավել պատասխանատու, նորարար և այլընտրանքային ուղիներ փնտրել` ելնելով ոչ միայն սեփական շահից, այլև` հոգ տանելով շրջապատի բարօրության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համակարգի գործարկումը ճամբարի խոհանոցում տաք ջրամատակարարում կապահովի ողջ տարվա ընթացքում՝ բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Հայաստանում առաջին անգամ օգտագործվել է արևային ջրատաքացուցիչ՝ 100մմ տրամագծով վակումային խողովակներով, որոնք առավել արդյունավետ են, և, զբաղեցնելով ավելի փոքր տարածք՝ ավելի շատ ջերմային էներգիա են տալիս։
Արևային ջրատաքացուցիչն ունի 2 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 12 խողովակով (ընդհանուր՝ 24 հատ), ինչն ապահովում է 70-80 C ջերմաստիճանի 200լ տաք ջուր։
Եղանակային պայմաններից կախված՝ համակարգը 85-100%-ով կրճատում է տաք ջրի համար նախկինում ծախսվող միջոցները:

«Գուգարք» մանկապատանեկան ճամբար տարեկան հաճախում է ավելի քան 1000 սան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր