Ամերիկացի քարանձավագետները «Սեքվոյա» ազգային պարկի մարմարե քարանձավներից մեկում հայտնաբերել են բազմոտանիների նոր տեսակ: Այս մասին ասվում է ZooKeys գիտական ամսագրի համարում: Diplopoda դասի նոր տեսակին կնքել են Illacme tobini անվամբ: Հետազոտողները հաշվել են, որ նա ունի 414 ոտք, ինչը, սակայն, 336-ով փոքր է համաշխարհային ռեկորդից, որը պատկանում է Illacme plenipes տեսակին: Բացի այդ, նոր բազմոտանու մոտ հայտնաբերվել է 200 թունավոր գեղձ և 4 առնանդամ, որոնք ի հայտ են եկել ոտքերի էվոլյուցիայի արդյունքում: Գիտնականները դեռևս չեն կարողանում հասկանալ գեղձերի կիրառման մեխանիզմը, բացի այդ, նրանց փակուղու առաջ են կանգնեցրել բազմոտնուկի բերանի խոռոչի տարօրինակ գոյացությունները: |