ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ինչ խորհուրդ ունի Ճապոնիայում գործող կանացի կրծքերի տաճարը
01:05, 25.10.2016 | mamul.am
14589 | 0

Ճապոնիայում, Կոյա-սան լեռան ստորոտում գործող Ձիսոն-ին տաճարն աշխարհում գործող ամենատարօրինակ բուդդայական սրբավայրերից մեկն է:

Արտաքինից այն ոչնչով չի տարբերվում մյուս տաճարներից, սակայն ներսից զարդարված է կնոջ կուրծք հիշեցնող տարատեսակ պատկերներով` փայտից, կտորից, պլաստիկից:

Նախապես տաճարը կառուցված է եղել որպես սուրբ լեռան մուտք, սակայն մի անգամ այստեղ է եկել մի բժիշկ և յուրահատուկ աղոթք արել իր հիվանդներից մեկի համար, ով տառապելիս է եղել կրծքագեղձի քաղցկեղով: Այդ օրվանից տաճարում փոփոխություններ են սկսվել: Բժիշկը թույլտվություն է խնդրել տաճար բերել կրծքի տեսքով ընծա, հոգևորականները համաձայնել են և սկիզբ տվել ավանդույթին:

Այդ օրվանից երկրի տարբեր վայրերից մարդիկ այստեղ են շտապում առողջ հղիության, կրծքով նորմալ կերակրելու, կրծքագեղձի քաղցկեղից բուժելու և նմանատիպ այլ խնդրանքներով աղոթելու համար` տաճար բերելով կրքծանման որևէ ընծա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր