ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Արևմուտքը պասիվությամբ հետևում է Պուտին-Ասադ թունավոր միության ամրապնդմանը. The Times
20:05, 24.10.2016 | mamul.am
3932 | 0

«Արևմուտքը պասիվությամբ հետևում է, թե ինչպես են Պուտինն ու Ասադը ամրապնդում իրենց թունավոր միությունը»,- գրում է The Times-ը:
Հեղինակների կարծիքով` Պուտինը պատրաստվում է Քլինթոնի հաղթանակին: Ռուսական ռազմական նավատորմի դերն, ըստ այդմ, կարող է երկակի լինել: Առաջին հերթին, հնարավոր է` Մոսկվան լուրջ է վերաբերվել Քլինթոնի՝ Սիրիայում անթռիչք գոտի ստեղծելու ցանկությանը, և իր ռազմական նավերով ուզում է ազդել ԱՄՆ-ում այդ գաղափարի քննարկման ընթացքի վրա:
Երկրորդ՝ չի բացառվում, որ Ռուսաստանն իր ողջ ռազմական հզորությամբ պատրաստվում է հարձակման անցնել Հալեպի արևելքում, որպեսզի Ասադին տա ամբողջ քաղաքը մինչև ԱՄՆ նոր նախագահի նշանակվելը:
«Մոսկվայի հետ համագործակցությունը դեռևս անհրաժեշտություն է: Իրականում, երբ ԴԱԻՇ-ի զինյալներին դուրս հանեն Իրաքից, Ռուսաստանի օգնությունն առաքվել քան երբևէ անհրաժեշտ կլինի: Սակայն դա չի նշանակում, որ Արևմուտքը պետք է անտարբեր դիրք գրավի: Նա պետք է անի, ինչ հնարավոր է՝ Պուտինին ետ պահելու համար»,- գրում է The Times-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր