ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Նշանդրեք է էլի, հո հարսանիք չէ՞». Եգիպտոսում 12-ամյա տղային նշանել են 11-ամյա զարմուհու հետ
21:05, 24.10.2016 | mamul.am
13947 | 0

Եգիպտացի Նասեր Հասանն ավագ որդու շքեղ հարսանիքի ժամանակ որոշել է, որ իրենց ընտանիքին ևս մեկ ուրախալի առիթ է պակասում ու նշանել է կրտսեր որդուն` Օմարին, նրա 11-ամյա զարմուհու հետ: Հարսանիքն ու նշանդրեքը տեղի են ունեցել Կահիրեյից 120 կ հեռավորության վրա գտնվող բնակավայրում, դեռահաս զույգի լուսանկարները հրապարակվել են տեղական ԶԼՄ-ներում: Այս փաստը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության ու հատկապես` երեխաների իրավունքների պաշտպանների շրջանում, ինչին հյուրերն ու հարազատները պատասխանել են` «նշանդրեք է էլի, հո հարսանիք չէ՞»: Երեխաների շահերը պաշտպանող ակտիվիստներն անգամ դիմել են գլխավոր դատախազություն` պահանջելով պատասխանատվության ենթարևկել ծնողներին:
Տղայի հայրը, պատասխանելով հանրության զայրույթին, ասել է. «Ես ազատ մարդ եմ ու ոչ մի վատ բան չեմ արել: Օմարը միշտ էլ շատ է սիրել Հարամին, միշտ ասել է, որ ամուսնանալու է նրա հետ, երբ մեծանան: Իսկ երեխաները շատ խելացի են, նրանց զգացմունքները` փոխադարձ»: Նա նաև ասել է, որ որոշել է շտապել, քանի դեռ մեկ ուրիշը չի խնդրել աղջկա ձեռքն, իսկ կամուսնանան նրանք այն ժամանակ, երբ մեծանան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր