Գիտնականների միջազգային խումբը Black Sea Maritime Archaeology Project նախագծի շրջանակներում սև ծովի հատակին` Բուլղարիայի տարածքային ջրերում հայտնաբերել է Բյուզանդական և Օսմանյան կայսրությունների ժամանակաշրջանի ավելի քան 40 նավեր: Լավ պահպանված այս գտածոները գտնվել են մինչև 1800 մ խորության վրա` ստորջրյա արագընթաց ռոբոտների շնորհիվ: Սարքավորումները հագեցած են եղել բարձր թույլատրելիության տեսախցիկներով, լազերային հեռաչափերով ու ժամանակակից այլ սարքերով: Գտնված նավերի տեսակներից մի քանիսի մասին նախկինում հայտնի է եղել միայն գրավոր աղբյուրներից: |