Կորեական Samsung ընկերությունը 2 շաբաթով դադարեցրել է նոր` Galaxy 8 սմարթֆոնների ստեղծման աշխատանքները, քանի որ ընկերության բոլոր ինժեներներն զգաղված են Galaxy Note 7 սմարթֆոնների խափանման պատճառների բացահայտմամբ, հաղորդում է The Wall Street Journal-ը : Հիշեցնենք, որ այդ հեռախոսների մարտկոցները բոցավառվում են, ինչի հետևանքով դրանց արտադրությունն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ վաճառված օրինակները ետ են կանչվել: |