Sony Pictures կինոստուդիան որոշել է վերակենդանացնել Uncharted ընդհանրական անվամբ խաղերի հայտնի շարքի էկրանավորման ծրագիրը: The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ հերթական սերիան կունենա «Չտեսնվածը. Դրեյքի հաջողությունները» անվանումը: Ռեժիսորը կլինի «Գիշերները թանգարանում» ֆիլմի հեղինակ Շոն Լևին: Հիշեցնենք, որ Sony Pictures-ը փորձել է այս խաղն էկրանավորել բազմաթիվ տարիներ: Շոն Լևի պլանները շատ հագեցած են, նա առաջիկայում պետք է նկարահանի տարատեսակ հեռուստատեսային ու լիամետրաժ նախագծեր: Օրինակ, 2017-ին նա պետք է զբաղվի հայտնի ֆանտաստիկ սերիալի` «Շատ տարօրինակ գործեր»-ի երկրորդ սերիայի նկարահանումներով: «Uncharted 4. Գողի ուղին» սերիան ներկայացվել էր 2016-ի մայիսի 10-ին: |