ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Բրազիլացի ֆուտբոլիստը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ մոտ 800 կգ մարիխուանա տեղափոխելու համար
18:05, 26.10.2016 | mamul.am
6996 | 0

Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի և «Կայզերսլաուտերն»-ի նախկին ֆուտբոլիստ Մարսելո Պլետշը Բրազիլիայի դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա և 2 ամսվա ազատազրկման՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Նշվում է, որ նա իր պատիժը կկրի բրազիլական Կասկավել քաղաքի բանտում։

Նշենք, որ Պլեշտը մարզական կարիերան ավարտել է 2011 թվականին, ինչից հետո աշխատել է Բրազիլիայում՝ ֆերմայում։ 2015-ի նոյեմբերին Տոլեդո քաղաքի ոստիկանությունը կանգնեցրել է իր վարած մեքենան, որի մեջ հայտնաբերվել է 793 կգ մարիխուանա։ 2015-ի նոյեմբերի 10-ից բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ քննություն է ընթանում։ Մեղադրանքներն առաջադրելուց հետո 40-ամյա Մարսելոն շարունակել է հերքել դրանք և մտադիր է բողոքարկել որոշումը, չնայած որ նրա փաստաբանները չեն հավատում գործի դրական ելքին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր