ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Իրատեսակա՞ն է արդյոք 10 հազար դրամով Գյումրու օդանավակայանից դեպի Մոսկվա թռիչքների իրականացումը
11:20, 27.10.2016 | mamul.am
5219 | 0
Ինչպես երեկ հայտարարվեց, ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերին սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից:
Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարից հետաքրքրվեցին` իրատեսակա՞ն է այդ գինը, թե՞ ոչ: Նախարարը զերծ մնաց մանրամասներից` հորդորելով պարզաբանումների համար դիմել Քաղավիացայի վարչության պետին:

«Սա նախադեպ է այն բանի, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա: Այո, վստահ եմ, որ այդ ուղղության վրա տոմսերը լինելու են նաև այդ գնով: «Բոինգ 737 և 800 տիպի ինքնաթիռ է լինելու, շուրջ 180 տեղ է ունենալու... Հաշվի առեք նաև, որ Գյումրիի օդանավակայանի գները ցածր են, պետտուրքի պահանջը չի գործում»,- հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր