ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Կարեն Ավագյանին, Արմեն Աշոտյանին հրահանգվել է զգուշանալ Ծառուկյանից և չերևալ լրագրողների աչքին
16:20, 27.10.2016 | mamul.am
15663 | 7
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարեց, որ եթե անհրաժեշտություն լինի, չի բացառվում` կրկին քաղաքականություն վերադառնա: Ժամանակին Ծառուկյանին «չարիք» անվանած Հանրապետականն այսօր արդեն ողջունում է նրա հնարավոր վերադարձը: Ասում են` Սերժ Սարգսյանը վերջին հանդիպումներից մեկի ժամանակ կուսակիցներին հրահանգել է` Ծառուկյանի մասին «կամ լավը, կամ ոչինչ»: Իսկ ահա Կարեն Ավագյանն ու Արմեն Աշոտյանը, ովքեր փետրվարյան իրադարձությունից հետո ամենակոշտն էին քննադատել Ծառուկյանին, ՀՀԿ վերնախավը հորդորել է ընտրել երկրորդ տարբերակը` չերևալ լրագրողների աչքին ու հրաժարվել որևէ մեկնաբանությունից: Ինչ վերաբերում է Ծառուկյանի առաջիկա անելիքներին, ապա ըստ լուրերի, ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերադարձի պարագայում չթիրախավորել Բաղրամյան 26-ը:

Հիշեցնենք` 2015-ին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ԿԳ այդ ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանն ասել էր. «...Երեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության, ասում են՝ ինչի՞ սովորեմ, Դոդի Գագոյի օրինակն ունեմ։ Մարդն «ա»-ն «բ»-ից չի տարբերում, Պյութագորասի թեորեմ չգիտի, «Վարդանանք» չի կարդացել, բայց տեսեք՝ ուր է հասել»»:
Ինչ վերաբերում է Կարեն Ավագյանին, 2015-ին նա Գագիկ Ծառուկյանին «քաղաքական հիվանդություն» էր անվանել` հավելելով, որ «երկար տարիներ տգիտության հետ են գործ ունեցել»:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր